Մուտք
Լոգին:
Пароль:
Գրանցվել  |  Ծածկագիր  |  Փակել

Վեբ Կայքերի Պատրաստում և տեղադրում հոսթինգում: Վեբ Կայքերի սպասարկում:


Ամենաշատ դիտվածները

Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)

Հնգ, 12 հունվ / 2017 (16:13:30) |
(Ձայներ` 1)
Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)

Երկու տարի առաջ այս օրը Գյումրիում կատարված սարսափելի ողբերգությունը ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ աշխարհը: Հունվարի 12-ին՝ ժամը 10-ի սահմաններում, հարևանուհու դուստրը Ավետիսյանների դուռը բաց էր գտել, պատուհանները՝ ջարդված։ Մտել, տեսել էր, որ գնդակահարված են ընտանիքի 6 անդամները, իսկ վեց ամսական Սերյոժան՝ վիրավորված։ Հարևանուհին 6։20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։

Պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը. նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ԱԿ-74 ինքնաձիգը, փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չեն տվել։ Հանցագործությունից հետո դեպքի վայրում նա թողել է զենքը և մեկ պահունակ։ Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել է, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ ԱԿ-74 մակնիշի, սվին-դանակ և 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ։

Ավելի ուշ քաղաքացիները հայտնել են, որ Պերմյակովին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին։

Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերըԲայանդուրգյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պավելի Պերմյակովը, ով փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը։

Պերմյակովն ընդունեց մեղքը, հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։

Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։

Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննել է զոհված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հայցերը ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել։ Իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

Lorinews.info

 

 


Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)

Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)

Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)

Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)


Ամսաթիվ` Հնգ, 12 հունվ / 2017 (16:13:30) | Դիտումներ` 767 |

ՏԱՐԱԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ




Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ "Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)" -ի վերաբերյալ


Facebook օգտատերերի մեկնաբանությունները "Երկու տարի առաջ այս օրը կատարվածը ցնցեց բոլորին. Դաժանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք(ֆոտո)" -ի վերաբերյալ


Թեմային վերաբերվող այլ նյութեր
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում հունվարի 12-ին...
Հունվարի 12-ի լուսաբացի մասին դեռ երկար է հիշվելու: Գյումրու Մյասնիկյան 188 տանն այդ...
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ...
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ոստիկանները հաստատել են, որ Գյումրիում ընտանիքի 6 անդամների...

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ապրող...
Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի գիշերը...
Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 9-րդ շենքի...
Հտևեք մեզ ֆեյսբուքում
«    Մայիս 2017    »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

Ավտովթար Լոռու մարզում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Տուն-տեղ էինք դրել, որ վայելենք՝ չհասցրինք»

Վանաձորի ավագանին ընդունած որոշումներն առաջիկա նիստում ուժը կորցրած կճանաչի

Դեբետ գյուղի մանկապարտեզում մահճակալ չկա

Գյուղապետ․ «Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»

Արտակարգ դեպք Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ

Վարորդները դժգոհում են գազալցակայաններից

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի

Փաստաբան Արթուր Սուքիասյանը դատարանում հաղթեց Վանաձորի քաղաքապետարանին

«Թղթյա» բիզնես. Լիլյա Աբրահամյանի սիրած աշխատանքը

Բացառիկ լուսանկարներ. առօրյա կյանքը Հյուսիսային Կորեայում

Սիրիայում քիմիական զենք է կիրառվել. զոհերի թիվը հասել է 72-ի, այդ թվում՝ 20 երեխա և 17 կին (18+)

Իրադրությունն առաջնագծում

Խոշոր վթար Արարատի մարզում. ցեմենտով բարձված «ԶԻԼ»-ը շրջվել է. վարորդը իրեն դուրս է նետել մեքենայից

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 450 ուսանող ուսման վարձի զեղչ է ստացել

Վթարից օրեր անց հիվանդը մահացել է հիվանդանոցում

«Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». BBC-ն անդրադարձել է Հայաստանին և երկրի տեսարժան վայրերին

Պայթյուն` Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի հարևանությամբ

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 18 հորիզոնականով

Հակառակորդը ականներ է նետել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ

Շտապօգնության նոր մեքենաներ՝ Լոռու մարզում

Ապօրինի՞, թե օրինական որոշումներ. «Լուսավոր Հայաստանում» ուսումնասիրում են Վանաձորի ավագանու որոշումների իրավական հիմքերը

Ի՞նչ մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն Լոռու մարզում. տեսանյութ

Մայրը համոզված է՝ եթե որդին քայլասայլակ ունենա, իր ոտքերով կքայլի

Մեկ օրում բացահայտվել է գողության 14, խարդախության 8 դեպք

Եղանակը Հայաստանում

Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը 21.500 դոլարի կաշառք է պահանջել եւ ստացել

«Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 24-ամյա տղային, ապա բախվել «Հունդային». վարորդը ժամեր անց ներկայացել է

Հաստատվեց զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը

«Գլորիա» կարի ֆաբրիկայում մինչև տարեվերջ 600 աշխատատեղ կստեղծվի

Վերջին 12 տարիներին տնտեսագետի, տնօրենի ու գիտաշխատողի պաշտոններն զբաղեցրած վանաձորցի...
Lorinews.info-ի հարցազրույցը ԱԺ պատգամավորի թեկնածու, Լոռիում ճանաչված և սիրված...
Ոմանց համար գիշերային ակումբ հաճախելը ժամանցի վայր է, ոմանց համար էլ՝ մերկապարն արվեստ,...
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ապրող Մարտիրոսյանների ընտանիքը դրսում է հայտնվել: Օրեր...
Լոռու մարզի Գոգարան գյուղում բնակվող Կարապետյանների 13 հոգանոց ընտանիքը հայտնվել է...
-Լրիվ քանդված ա էս կամուրջը: Ամեն օր վախենալով եմ անցնում: Մի օր ընկնելու ենք, շան փայ...