Մուտք
Լոգին:
Пароль:
Գրանցվել  |  Ծածկագիր  |  Փակել

Վեբ Կայքերի Պատրաստում և տեղադրում հոսթինգում: Վեբ Կայքերի սպասարկում:



Ամենաշատ դիտվածները
Խոշոր հրդեհ Վանաձորում. «Գանձակ» սուպերմարկետի մենեջերի BMW-ն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում։...
Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում (ֆոտո)
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վերին Լարսում: Երեկվանից 1000-ից ավելի...
Րոպեներ առաջ Ջրաշենում երկու քաղաքացի է վրաերթի ենթարկվել
Րոպեներ առաջ  վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի...
Ով է Դեբեդ գետում խեղդված տղամարդը (ֆոտո)
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ...

Ճանապարհների վատթար վիճակը գյուղացուն ստիպում է խոտ գնել

Կիր, 22 հունս / 2014 (09:25:42) |
(Ձայներ` 0)
Ճանապարհների վատթար վիճակը գյուղացուն ստիպում է խոտ գնել
Գյուղում այլընտրանքային ճյուղերի զարգացմանը աջակցում է «Ամքորը»

-Էս տարի խոտը շատ սեհրակ ա (նոսր), կարկուտն էլ մի կողմից ջարդեց, թե էս անասուններին ոնց պիտի պահենք, հարց է, -ասում է ահնիձորցի Բենիկն ու մտքում հաշվում,-խիտ խոտի ժամանակ էս տարածքից 3000 տուկ խոտ է հնձվում, մի տուկն էլ 12-15 կգ, հիմա, որ կեսն էլ դուրս գա, գոհ եմ: 3-4 տարի առաջ խոտ չլինելու պատճառով ձմռան շեմին անասուններին մորթեցինք: Այս մասին հայտնում է Asparez.am-ը: Գյուղացիների հաշվարկով, ձմռանը 10 կովի համար 1000-1500 տուկ է անհրաժեշտ, եթե հորթեր, ձի ու այլ անասուններ էլ ունես`300-500-ով ավել: Գուգարքի տարածաշրջանի գյուղերում սարեր տանող ճանապարհներն այնքան քարուքանդ են, որ գյուղացիները կյանքի գնով են սարից խոտ բերում. «Շատ ժամանակ առնելն ավելի ձեռնտու է լինում, ճանապարհի պատճառով վառելիքն էլ է կրկնակի նստում, մեքենայի մասերն էլ են շուտ փչանում, ու երբ այդքանը ծախսը հաշվում ես, գալիս հասնում ես նույն տեղը, ուղղակի առնելու դեպքում խիղճդ հանգիստ ա էնքանով, որ մինչեւ խոտի դուռը հասնելը, կես մարդ չես դառնում: Անցած տարի վարկ ենք վերցրել, որ խոտ առնենք, անասուն պահենք»: ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դիզվառելիքը ոչ միշտ է հասնում Գուգարքի եւ Թումանյանի տարածաշրջանի գյուղերին: Տարածաշրջանի գյուղապետերի խոսքով, երբ հացահատիկային կուլտուրաներ էին մշակում, այն ժամանակ էլի ինչ-որ չափաբաժին հասնում էր. «Հիմա չեն մշակում, քանի որ կամ հողի հետ են «լատարիա» խաղում կամ բանկի, ոնց որ փողդ շաղ տաս ու սկսես հավաքել, ինչքան կգտնես՝ կգտնես»,- ասում է Դարբասի գյուղապետ Սամվել Ավետյանը:

Խոտի անորակ լինելուն նպաստում է նաեւ գյուղաբնակների սարեր ուշ գնալը: Տեւական անձրեւները, ամպրոպն ու կարկուտը գյուղացու գործն են ուշացնում, այդ եղանակին հնարավոր չէ սարում մնալ. «Համ եղանակը չի կայունանում, էս պայմաններում ապրուստը տանիլը շատ դժվար ա, համ էլ, որ էստեղ սըհենց ա գոռըմ, բա սարըմը, պատկերացնըմ եք, ոնց ա գոռըմ: Վախտա ըլըմ, տավարը ամպի գոռոցիցը փախչըմ ա մինչեւ հարեւան սարը: էլ չեմ ասըմ, որ կայծակիցը անասուն էլ ա սատկըմ, մարդ էլ ա մեռնըմ»: յուղացիները շվարել են, մի կողմից գիտեն, որ գյուղում մնալով՝ ձմեռվա համար ապրուստ չեն կարող ստեղծել, մյուս կողմից էլ՝ հենց ձմռան համար պաշարվող խոտը կտուժի. «Համ կովն է մեղք լինում, էդ ամռան շոգին ու տոթին 2-5 կմ գնում է մինչեւ արոտավայր, համ էլ, գնալով՝ էդ խոտհարքները տրորում է: Ու երբ էդքան ճանապարհը ոտնհան ըլելով (չարչարվելով) գնում-գալիս է, կաթի ուղիղ կեսն է կթվում»:

Գյուղամիջյան եւ սար տանող ճանապարհների անբարեկարգության պատճառով վերջին տարիներին գյուղացիները նոր ճյուղով են սկսել զբաղվել՝ մեղվաբուծությամբ: Գուգարքի տարածաշրջանում բնությունն այնքան հարուստ չէ, որքան Մոտկորում, բայց էլի արդյունք լինում է: Մեղվաբուծությամբ զբաղվելուն նպաստել է գյուղացիական աջակցման «Ամքոր» ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին 5-ական մեղվի ընտանիք, 5-ական ոչխար եւ 15-ական հավ են տրամադրում. «Դրանք այն սոցիալապես անապահով ընտանիքներն են, ում համար խոտը սարից տուն բերելը, հարկերը մուծելն անգամ դժվար է: Մենք տրամադրում ենք 1 ոչխարի համար նախատեսվող կերը, մեղվի համար՝ շաքարավազը, հավի համար՝ ցորենը: Մնում է միայն հետեւողականորեն աշխատեն եւ հավի դեպքում ճուտը, ոչխարի դեպքում գառը տան հարեւան անապահով ընտանիքներին»,- ասում է ծրագրի ղեկավար տիկին Անահիտը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ճանապարհների վատթար վիճակը գյուղացուն ստիպում է խոտ գնել


Ամսաթիվ` Կիր, 22 հունս / 2014 (09:25:42) | Դիտումներ` 2 224 |

ՏԱՐԱԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ




Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ "Ճանապարհների վատթար վիճակը գյուղացուն ստիպում է խոտ գնել" -ի վերաբերյալ


Facebook օգտատերերի մեկնաբանությունները "Ճանապարհների վատթար վիճակը գյուղացուն ստիպում է խոտ գնել" -ի վերաբերյալ


Թեմային վերաբերվող այլ նյութեր
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում, ինչպես տեղացիներն են ասում, կաղամբի երկրում այս տարի...
26 տարի է՝ Լոռու մարզի Արծնի գյուղը կտրված է մարզկենտրոնից և շրջակա գյուղերից։...
Դեբեդ գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց պայմաններ չկան, որ...
Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 18 գյուղերում տարիներ շարունակ...

ՀՀ ՊՆ N զորամասից ավելի քան 1 մլն դրամի դիզվառելիք հափշտակելու գործով մեղադրական...
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վերին Լարսում:...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական...
Րոպեներ առաջ  վրաերթ է տեղի ունեցել Լոռու...
Լոռու մարզում, մարտի 23-ին, ավտովթար է տեղի...
Հտևեք մեզ ֆեյսբուքում
«    Մարտ 2017    »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

Զորամասի հրամանատարը դիզվառելիք է յուրացրել նաեւ ապրիլյան պատերազմի օրերին. մեղադրական եզրակացություն

«Ամոջն իմ թագավորությունն է».Արման Ստեփանյան

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում (ֆոտո)

Վահրամ Բաղդասարյանի նախընտրական հանդիպումները Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության հետ

Ով է Դեբեդ գետում խեղդված տղամարդը (ֆոտո)

Րոպեներ առաջ Ջրաշենում երկու քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Միասին շենացնենք մեր հայրենիքը. Արկադի Համբարձումյան

Խոշոր հրդեհ Վանաձորում. «Գանձակ» սուպերմարկետի մենեջերի BMW-ն վերածվել է մոխրակույտի

Շնող գյուղում բախվել են Honda-ն ու «ԶԻԼ»-ը. կան վիրավորները (ֆոտո)

Կաշառք պետական պաշտոնյային՝ Ռուսաստանում. հետախուզվողը հայտնաբերվել է

Գնդակը ձախ ունքից մտել է ու գլխի կեսը տարել. Սահմանին վիրավորված 19-ամյա զինվորին օգնություն է հարկավոր (ֆոտո)

Վանաձորում երկու ընկերներին դանակահարողը հայտնաբերվեց. տեսանյութ

ՊՆ «ՈՒՐԱԼ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Նախըտրական հանդիպումները մարզի բնակչության հետ շարունակվում են

Կամ կընտրենք հին ու նոր ոչինչ չարածներին, կամ...ԱԺ պատգամավորի թեկնածու Շուշանիկ Հովսեփյան

Արտակարգ դեպք Լոռիում. 50-ամյա տղամարդը իրեն Դեբետն է նետել(ֆոտո)

Արկադի Համբարձումյանի նախընտրական հանդիպումները բնակչության հետ շարունակվում են

Ի՞նչ կարողություն ունի ՀՀԿ խմբակցության ղեկավարը

Արկադի Համբարձումյանի նախընտրական հանդիպումների շրջանակներում

Ժպտերես, գեղեցկադեմ, բարի ու գործունյա բժշկուհին. ԱԺ պատգամավորի թեկնածուի հարցազրույցը Lorinews.info-ին

Նոր մանրամասներ Վանաձրում 21-ամյա տղայի սպանությունից. աղմկահարույց սպանության մեղադրանքով կալանավորվել է ևս մեկ անձ (ֆոտո, վիդեո)

Նախընտրական հանդիպումները Լոռու մարզի բնակչության հետ շարունակվում են

Երևակ հաղորդման հյուրն է Վահրամ Բաղդասարյանը

Հաց բերողի հիշատակին Վանաձորում քայլերթ է անցկացվել (ֆոտո)

Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունից(տեսանյութ)

Առաջիկա օրերին եղանակը կտաքանա

Վանաձորի բանտում գտնվող դատապարտյալը հայտարարել է, որ իր 14-ամյա աղջկա նկատմամբ 17-ամյա տղան կատարել է սեռական, սեքսուալ բնույթի գործողություններ

Վահրամ Բաղդասարյանի հանդիպումները Թումանյանի տարածաշրջանի բնակիչների հետ

Վանաձորում երկու տղամարդու են դանակահարել. Տուժածների վիճակը ծանր է

Lorinews.info-ի հարցազրույցը ԱԺ պատգամավորի թեկնածու, Լոռիում ճանաչված և սիրված...
Ոմանց համար գիշերային ակումբ հաճախելը ժամանցի վայր է, ոմանց համար էլ՝ մերկապարն արվեստ,...
Փափագ Ալոյանը (ԱԼՓԱ) գեղանկարիչ է, բանաստեղծ, երաժիշտ, բազմամյա մանկավարժ։ Ապրում ու...
Լոռու մարզի Գոգարան գյուղում բնակվող Կարապետյանների 13 հոգանոց ընտանիքը հայտնվել է...
-Լրիվ քանդված ա էս կամուրջը: Ամեն օր վախենալով եմ անցնում: Մի օր ընկնելու ենք, շան փայ...
2001 թվականի աշնանը Գրիգոր Եսայանը մեկնեց բանակ՝ պարտադիր ժամկետային զինծառայության,...