Մուտք
Լոգին:
Пароль:
Գրանցվել  |  Ծածկագիր  |  Փակել

Վեբ Կայքերի Պատրաստում և տեղադրում հոսթինգում: Վեբ Կայքերի սպասարկում:


Ամենաշատ դիտվածները

Մեդովկա. նախկինում մալականներով բնակեցված գյուղում մնացել է 5 ընտանիք Hetq.am

Երք, 09 սեպտ / 2014 (09:13:26) |
(Ձայներ` 0)
Մեդովկա. նախկինում մալականներով բնակեցված գյուղում մնացել է 5 ընտանիք Hetq.am
Նրանք այժմ նաև օղի են խմում և խոզի միս ուտում. նրանց հայրենիքը Հայաստանն է: Այս մասին հայտնում է Hetq.am-ը «Երբ քեռիս ասաց, թե հետ եմ ուզում վերադառնալ հայրենիք, ես հարցրի, թե ոնց եմ ախր քեզ թաղելու,- ժպտալով ասում է 57-ամյա Միխայիլ Վասիլևիչը,- նա էլ ասաց, թե դու հայավարի թաղիր, մենք էնտեղ Աստծու հետ մի բան կանենք: Ու այդպես էլ արեցի, և նույնիսկ իր զոքանչին էլ կողքն եմ թաղել, և Աստված, ինչպես հասկացա՝ ընդունեց, քանի որ հետ չեն եկել»:

Նրանք մալականներն են, որոնք տոնելով ուղղափառ եկեղեցու բոլոր տոները, այդուհանդերձ, չեն մկրտվում և չեն ընդունում Աստծո և մարդկանց միջև մարդկային միջնորդությունը: Ծիսական արարողությունները սահմանափակվում են նրանով, որ ժամանակ առ ժամանակ հավաքվում են ինչ-որ մեկի տանը, որտեղ բավականաչափ տեղ կա, հետո իրենց միջից ավագը Աստվածաշունչ է կարդում, մնացած մեծերը օրհնում են:

«Ինչի՞ համար է տերտերը, եթե կա Աստված,- հարցնում է Միխայիլ Վասիլևիչն ու ինքն էլ պատասխանում,- տերտերն իմ գործած մեղքը չի կարող ներել, իմ մեղքն իմ մեղքն է»:

Մալականները թաղման ծիսակարգ ունեն, որի ժամանակ հատուկ տեսակի լապշա են սարքում, մսով բորշ, ինքնաեռով եփած կոմպոտ և այլն: Սեղանին օղի կամ գինի չի դրվում. մալականները ոգելից խմիչքներ չեն օգտագործում:

«Բայց դա առաջ էր, մեր գյուղի ավագը՝ Պավել Գրիգորևիչ Վոլկովը, որ 90 տարեկանում մահացավ, ասում էր, որ եթե մարդու բերանը մի բանը գնում է՝ մեղք չէ, մեղք է դրանից դուրս եկածը»,- կատակում է Միխայիլը՝ նկատի ունենալով վիրավորական խոսքերը:

Մալականների անվան առաջացման հետ կապված մի քանի մեկնաբանություն կա, որից ամենատարածվածն այն է, որ նրանք պասի օրերին կաթ և կաթնամթերք են գործածել, որն արգելվում է պասի ժամանակ:

Տաշիր քաղաքից 6 կմ հեռավորությամբ գտնվող Մեդովկայում այսօր ապրում են ընդամենը 5 մալական ընտանիքներ, որոնցից մեկն էլ Միխայիլի ընտանիքն է: Նրա դուստրը նոր է ավարտում դպրոցը, և Մեդովկայի մալականների վերջին երիտասարդ շառավիղն է. մնացածները տարեց մարդիկ են, որոնք չկարողացան թողնել գյուղը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Ամսաթիվ` Երք, 09 սեպտ / 2014 (09:13:26) | Դիտումներ` 2 329 |

ՏԱՐԱԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ




Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ "Մեդովկա. նախկինում մալականներով բնակեցված գյուղում մնացել է 5 ընտանիք Hetq.am" -ի վերաբերյալ


Facebook օգտատերերի մեկնաբանությունները "Մեդովկա. նախկինում մալականներով բնակեցված գյուղում մնացել է 5 ընտանիք Hetq.am" -ի վերաբերյալ


Թեմային վերաբերվող այլ նյութեր
Արցախյան պատերազմի մասնակից, մարտի դաշտում երկու եղբորը կորցրած 75-ամյա Մելսիկ...
Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանը չհասցրեց զորամասում Սպարապետ Վազգեն...
Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, «Ազատություն TV-ի» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ...
Նոյեմբերի 24-ի երեկոյան Գուգարք գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով 6 ընտանիք` 25...

Վանաձոր քաղաքի Տանձուտ գետում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված տղամարդու...
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական...
Հտևեք մեզ ֆեյսբուքում
«    հուլիսի 2017    »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Նմանը չունեցող հումարային երեկո Վանաձորում. ՇՏԱՊԵՔ

Պարզվել է Վանաձորում գետի մեջ խեղդված տղամարդու ինքնությունը(Ֆոտո)

Վանաձորում «նորաձեւ» ճանապարհային նշանները զարդարում են փողոցները (ֆոտո, վիդեո)

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ցայտաղբյուրի շրջակայքը՝ աղբավայր (ֆոտո)

Վանաձորում ճանապարհը բեռնատարների անիվների ծանրությունից սահում է. «ԿամԱԶ»-ը արգելափակվել է փոսում (ֆոտո, վիդեո)

Վանաձորի գետնանցումները՝ աղբանոց ու հասարակական զուգարան (Ֆոտո)

Օրվա կադր. Ա դե զզվացրիք....ֆոտո

Հայրը վաճառքի է հանել սեփական երիկամը՝ 2-ամյա աղջկա գերեզմանը կառուցելու համար (ֆոտո)

Վանաձորի հիվանդանոցներ տանող ճանապարհները խայտառակ վիճակում են (ֆոտո, վիդեո)

Գողություն «Հայփոստ-հյուսիս» ՎԱնաձոր մասնաճյուղից. կադրեր գողության պահից(տեսանյութ)

Լոռու մարզի որ գյուղի գյուղապետն է զբաղվում դիվահարության բուժմամբ

Գյուլագարակի անտառապահին մեղադրանք է առաջադրվել

Խաղահրապարակի տարածքն օտարվել է՝ առանց բնակիչների իմացության

Լոռիում բնակվող Մոլոկանների կյանքն ու կենցաղը

Մենք չեմպիոն չենք կարա դառնանք. Գուգարքի հուսահատ արձագանքը՝ վարչապետին

Ի՞նչ կարող եմ ես ներդնել. Դարպաս գյուղի արձագանքը վարչապետի «ղոչաղ» նախաձեռնություններին

Լոռիում արջի երկու քոթոթ են գտել.(ֆոտո, վիդեո)

Վանաձորում ճանապարհները հիմա էլ սկսել են փլուզվել. Նոր ճանապարհային նշաններ մարզկենտրոնում(ֆոտո)

Ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Ախթալայի հանքում. ոստիկանության ծառայողը մնացել է փլատակների տակ

Սվերդլովում ավագանին պարբերաբար խախտում է օրենքը, իսկ Լոռու մարզպետարանում դա չեն նկատում

Արտակարգ դեպք. Լոռու մարզում քրոջ ամուսինը բռնաբարել է 16-ամյա աղջկան

Ավտովթար Լոռու մարզում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Տուն-տեղ էինք դրել, որ վայելենք՝ չհասցրինք»

Վանաձորի ավագանին ընդունած որոշումներն առաջիկա նիստում ուժը կորցրած կճանաչի

Դեբետ գյուղի մանկապարտեզում մահճակալ չկա

Գյուղապետ․ «Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»

Արտակարգ դեպք Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ

Վարորդները դժգոհում են գազալցակայաններից

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի

Վերջին 12 տարիներին տնտեսագետի, տնօրենի ու գիտաշխատողի պաշտոններն զբաղեցրած վանաձորցի...
Lorinews.info-ի հարցազրույցը ԱԺ պատգամավորի թեկնածու, Լոռիում ճանաչված և սիրված...
Ոմանց համար գիշերային ակումբ հաճախելը ժամանցի վայր է, ոմանց համար էլ՝ մերկապարն արվեստ,...
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 2 մանկահասակ երեխաների հայր, 32-ամյա Սամվել...
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ապրող Մարտիրոսյանների ընտանիքը դրսում է հայտնվել: Օրեր...
Լոռու մարզի Գոգարան գյուղում բնակվող Կարապետյանների 13 հոգանոց ընտանիքը հայտնվել է...