Մուտք
Լոգին:
Пароль:
Գրանցվել  |  Ծածկագիր  |  Փակել

Վեբ Կայքերի Պատրաստում և տեղադրում հոսթինգում: Վեբ Կայքերի սպասարկում:


Ամենաշատ դիտվածները

Ներսես Պողոսյանի պաշտպանները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին. ՀՀ-ում մարդու իրավունքի նկատմամբ հարգանքը բացակայում է.

Հնգ, 12 հունվ / 2017 (17:07:56) |
(Ձայներ` 0)
Ներսես Պողոսյանի պաշտպանները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին. ՀՀ-ում մարդու իրավունքի նկատմամբ հարգանքը բացակայում է.
Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանները պատասխանել են ՀՀ գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե Ներսեսն հացադուլ անելով ցանկանում է արժանանալ ուշադրության եւ դա նրա իրավունքն է:
Պաշտպաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է՝ «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաեւ Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»:
Փաստացի, ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Ներսեսը հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:
Եթե Ներսես Պողոսյանը ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց եւ հետագայում նաեւ կալանավորվեց:
Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ եւ/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, եւ անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսեւորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական:
Գլխավոր դատախազի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իրավունքի իրացման նպատակով անձանց ձեռնարկած ծայրահեղ միջոցները «նորմալ են», ինչը վկայում է, որ Հայաստանում մարդու արժանապատվության, իրավունքի եւ ազատությունների նկատմամբ հարգանքը բացակայում է ինստիտուցիոնալ մակարդակով:
Ի հավելումն նշվածի ցանկանում ենք վկայակոչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը կարծես թե ՀՀ քաղաքացի Ներսես Պողոսյանին վերաբերելի ՉԷ.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:


Ամսաթիվ` Հնգ, 12 հունվ / 2017 (17:07:56) | Դիտումներ` 215 |

ՏԱՐԱԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ




Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ "Ներսես Պողոսյանի պաշտպանները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին. ՀՀ-ում մարդու իրավունքի նկատմամբ հարգանքը բացակայում է." -ի վերաբերյալ


Facebook օգտատերերի մեկնաբանությունները "Ներսես Պողոսյանի պաշտպանները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին. ՀՀ-ում մարդու իրավունքի նկատմամբ հարգանքը բացակայում է." -ի վերաբերյալ


Թեմային վերաբերվող այլ նյութեր
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 40 ցմահ դատապարտյալներ կրկին հացադուլ են սկսել՝ ի նշան...
Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև...
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված...
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքից ազատել է Լոռու մարզի դատախազ Հակոբ...

Վանաձոր քաղաքի Տանձուտ գետում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված տղամարդու...
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական...
Հտևեք մեզ ֆեյսբուքում
«    հուլիսի 2017    »
ԵրկԵրքՉորՀնգՈՒրբՇբԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Նմանը չունեցող հումարային երեկո Վանաձորում. ՇՏԱՊԵՔ

Պարզվել է Վանաձորում գետի մեջ խեղդված տղամարդու ինքնությունը(Ֆոտո)

Վանաձորում «նորաձեւ» ճանապարհային նշանները զարդարում են փողոցները (ֆոտո, վիդեո)

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ցայտաղբյուրի շրջակայքը՝ աղբավայր (ֆոտո)

Վանաձորում ճանապարհը բեռնատարների անիվների ծանրությունից սահում է. «ԿամԱԶ»-ը արգելափակվել է փոսում (ֆոտո, վիդեո)

Վանաձորի գետնանցումները՝ աղբանոց ու հասարակական զուգարան (Ֆոտո)

Օրվա կադր. Ա դե զզվացրիք....ֆոտո

Հայրը վաճառքի է հանել սեփական երիկամը՝ 2-ամյա աղջկա գերեզմանը կառուցելու համար (ֆոտո)

Վանաձորի հիվանդանոցներ տանող ճանապարհները խայտառակ վիճակում են (ֆոտո, վիդեո)

Գողություն «Հայփոստ-հյուսիս» ՎԱնաձոր մասնաճյուղից. կադրեր գողության պահից(տեսանյութ)

Լոռու մարզի որ գյուղի գյուղապետն է զբաղվում դիվահարության բուժմամբ

Գյուլագարակի անտառապահին մեղադրանք է առաջադրվել

Խաղահրապարակի տարածքն օտարվել է՝ առանց բնակիչների իմացության

Լոռիում բնակվող Մոլոկանների կյանքն ու կենցաղը

Մենք չեմպիոն չենք կարա դառնանք. Գուգարքի հուսահատ արձագանքը՝ վարչապետին

Ի՞նչ կարող եմ ես ներդնել. Դարպաս գյուղի արձագանքը վարչապետի «ղոչաղ» նախաձեռնություններին

Լոռիում արջի երկու քոթոթ են գտել.(ֆոտո, վիդեո)

Վանաձորում ճանապարհները հիմա էլ սկսել են փլուզվել. Նոր ճանապարհային նշաններ մարզկենտրոնում(ֆոտո)

Ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Ախթալայի հանքում. ոստիկանության ծառայողը մնացել է փլատակների տակ

Սվերդլովում ավագանին պարբերաբար խախտում է օրենքը, իսկ Լոռու մարզպետարանում դա չեն նկատում

Արտակարգ դեպք. Լոռու մարզում քրոջ ամուսինը բռնաբարել է 16-ամյա աղջկան

Ավտովթար Լոռու մարզում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Տուն-տեղ էինք դրել, որ վայելենք՝ չհասցրինք»

Վանաձորի ավագանին ընդունած որոշումներն առաջիկա նիստում ուժը կորցրած կճանաչի

Դեբետ գյուղի մանկապարտեզում մահճակալ չկա

Գյուղապետ․ «Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»

Արտակարգ դեպք Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ

Վարորդները դժգոհում են գազալցակայաններից

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի

Վերջին 12 տարիներին տնտեսագետի, տնօրենի ու գիտաշխատողի պաշտոններն զբաղեցրած վանաձորցի...
Lorinews.info-ի հարցազրույցը ԱԺ պատգամավորի թեկնածու, Լոռիում ճանաչված և սիրված...
Ոմանց համար գիշերային ակումբ հաճախելը ժամանցի վայր է, ոմանց համար էլ՝ մերկապարն արվեստ,...
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 2 մանկահասակ երեխաների հայր, 32-ամյա Սամվել...
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ապրող Մարտիրոսյանների ընտանիքը դրսում է հայտնվել: Օրեր...
Լոռու մարզի Գոգարան գյուղում բնակվող Կարապետյանների 13 հոգանոց ընտանիքը հայտնվել է...